01/05/2020 19:12
Պակիստանի Ազգային ասամբլեայի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով
Պակիստանի Ազգային ասամբլեայի (ստորին պալատի) խոսնակ Ասադ Կայսերը հայտնել է իր մոտ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին:
«Ես ստացա կորոնավիրուսային թեստի դրական պատասխան: Այժմ մեկուսացել եմ տանը: Հորդորում եմ ամբողջ ազգին զգոն լինել», - գրել է նա Twitter- ում:
«Geo TV» հեռուստաալիքը հաղորդել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Կայսերի որդու և դստեր մոտ: