![ԱՄՆ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման համար «Remdesivir» դեղամիջոցին](https://www.aysor.am/news_images/564/1691645_1/f5ead4a8c5821c_5ead4a8c5825b.thumb.jpg)
02/05/2020 14:25
ԱՄՆ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման համար «Remdesivir» դեղամիջոցին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտնել է, որ Դեղերի և պարենի որակի հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել «Remdesivir» դեղամիջոցի կիրառմանը՝ կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար:
«Ուրախ եմ հայտնել, որ «Gilead Sciences» ընկերությունը թույլտվություն է ստացել վարչությունից…Դա կարևոր միջոց է կորոնավիրուսի վարակով հոսպիտալացվածներին բուժելու համար», - Թրամփի հայտարարությունը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Remdesivir»-ը մշակվել է ԱՄՆ-ում «Gilead Sciences» կենսադեղագործական ընկերության կողմից: