02/05/2020 16:34
Արա Խաչատրյանի բնակարանում ու մեքենայում խուզարկությունը փաստաբանը կապում է վարչապետի խոսնակի հայտարարության հետ
Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում ու մեքենայում է խուզարկություն իրականացվել, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ առգրավվել են մի շարք փաստաթղթեր ու աշխատանքային համակարգիչը։
«Այս ամբողջը տեղի է ունենում Ucom ընկերության շուրջ տեղի ունեցած քննարկումների ֆոնին», - ասաց փաստաբանը։
Օրբելյանը նշեց՝ սա կապված է նաև վարչապետի խոսնակի հայտարարության հետ։
«Մենք խնդիրներ ենք տեսնում, եթե սա չհաջորդեր վարչապետի խոսնակի հայտարարությանն ու նա էլ չհաստատեր, որ դա պաշտոնական է, ոչ թե իր անձնական կարծիքը, կարելի էր այլ բան մտածել», - նշեց Արամ Օրբելյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24