02/05/2020 12:07
Վենեսուելայի բանտից փախուստի փորձի ժամանակ մահացել է 46 մարդ
Վենեսուելայի բանտից փախուստի փորձի ընթացքում մահացած բանտարկյալների թիվը հասել է 46-ի, հայտնում է EFE-ն՝ հղում անելով բանտի աշխատակիցներից մեկին:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ զոհերի ցուցակը կավելանա, քանի որ վիրավորներից շատերը, որոնց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ, ծանր վիճակում են:
«Observatorio venezolano de prisiones» իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է զանգվածային փախուստի փորձի փաստը ՝ բացատրելով, որ ուղղիչ հիմնարկը գերբնակեցված էր՝ 750 մարդու համար նախատեսված բանտում, մոտ 2,5 հազար բանտարկյալ է պահվում: