02/05/2020 10:22
Կիմ Չեն Ընը 20 օրում առաջին անգամ հանրության առջև է հայտնվել
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը 20 օրում առաջին անգամ հանրության առջև է հայտնվել, այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը:
Մայիսի 1-ին Կիմ Չեն Ընը մասնակցել է Սունչհոն քաղաքում պարարտանյութների ֆաբրիկայի բացմանը:
Կորեայի ԿԺԴՀ աշխատանքային կուսակցության լրատվական ծառայությունն այսօր հրապարակել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարները, որոնք արվել են արարողության ժամանակ: