02/05/2020 13:01
Մասկը հայտարարել է իր ունեցվածքը վաճառելու մասին
Ամերիկացի գործարար Իլոն Մուսկն ունեցվածքը վաճառելու մասին Twitter-ի իր մեկ գրառմամբ փլուզել է իր ընկերության՝ «Tesla»-ի, բաժնետոմսերը:
Սկզբում նա գրել է, որ վաճառում է ամբողջ ունեցվածքը, ներառյալ՝ սեփական տունը: Դրանից հետո նա ավելացրել է, որ իր կարծիքով՝ «Tesla»-ի բաժնետոմսերը չափազանց թանկ են:
Գրառումից հետո ավտոարտադրողի բաժնետոմսերը նվազել են 9,35% -ով և կազմել 708,77 դոլար, մինչդեռ առևտրի ընթացքում դրանց արժեքը նվազել է մինչև 683 դոլար: