02/05/2020 13:58
Սոբյանին. Մոսկվայում տուգանքներից ստացված բոլոր միջոցներն ուղվելու են COVID-19 ի դեմ պայքարին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՌԴ մայրաքաղաքում տուգանքներից գոյացած գումարներն ուղվելու են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին: Այդ մասին նա հայտարարել է «Россия-24»-ի եթերում:
Ըստ նրա՝ խոսքը բոլոր տուգանքների մասին է, որոնք քաղաքային բյուջեում կհայտնվեն:
Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակի 114 431 դեպք, աշխարհում այդ թիվը հասնում է 3,4 միլիոնի: