02/05/2020 13:45
Մահացել է «Կլինիկա» սերիալի դերասան Սեմ Լլոյդը
6 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Սեմ Լլոյդը, որը խաղացել է փաստաբան Թեդ Բաքլենդի դերն ամերիկյան «Կլինիկա» սերիալում: Այս մասին հայտնում է «Variety»-ն՝ վկայակոչելով դերասանի գործակալին:
Հայտնի է, որ անցյալ տարվա հունվարին բժիշկները Լլոյդի մոտ հայտնաբերել էին գլխուղեղի ուռուցք և քաղցկեղ, որը հետագայում տարածվել է թոքերի, ծնոտի, լյարդի և ողնաշարի վրա:
Նա ախտորոշման մասին տեղեկացել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ նրա կինը՝ Վանեսան, լույս աշխարհ է բերել իր առաջին երեխային:
Սեմ Լլոյդը հանրաճանաչություն է ձեռք բերել նաև շնորհիվ «Հուսահատ տնային տնտեսուհիներ», «Ամերիկյան ընտանիք» սերիալում և «Ֆլաբբեր» ֆիլմում իր դերերի: