02/05/2020 13:11
Տոկաևը դադարեցրել է Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները, հայտնում է նրա մամուլի ծառայությունը:
Նման որոշման պատճառը դեռ հայտնի չէ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին արդյունավետ աշխատանքի համար։
Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ Սենատի նախագահի պաշտոնը երկրորդն է նախագահի պաշտոնից հետո։
Դարիգա Նազարբաևան 2019 թվականի մարտին պաշտոնաթող եղած Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։
Դարիգա Նազարբաևան 2016թ.-ից եղել է խորհրդարանի Սենատի պատգամավոր, պալատի խոսնակ է ընտրվել 2019 թվականի մարտին։