02/05/2020 13:31
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 238 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 3 344 274 դեպք, զոհերի թիվը հասել է 238 775-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ապաքինվել է ավելի քան մեկ միլիոն մարդ:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 65 068 մարդ, հայտնաբերվել է 1 103 781 վարակի դեպք, Իսպանիայում՝ 213 435 (24 543), Իտալիայում՝ 207 428 (28 236), Մեծ Բրիտանիայում`178 685 (27 510), Ֆրանսիայում` 167 305 (24 594), Գերմանիայում՝ 164 077 (6 736), Թուրքիայում `122 392 (3 258):