03/05/2020 15:49
Գուրգեն Խաչատրյանը կկալանավորվի. դատարանը հրապարակել է որոշումը (Տեսանյութ)
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Գորգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը։
«Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո, միանգամից վկայում են նրա մասին, որ կալանավորումն անխուսափելի է», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գուրգեն Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը նշեց, թե ուղիղ միտում է տեսնում դատարարանի նախագահի կողմից, քանի որ թե՛ Գագիկ Խաչատրյանի, թե Գուրգեն Խաչատրյանի, թե՛ Կարեն Խաչատրյանի գործերը նույն դատավորին են մակագրվում։
«Բացառում եմ, որ այստեղ կարող են լինել օրինական նպատակներ, քանի որ օրինական նպատակների պարագայում անձն ազատության մեջ էր և ոչ մի խնդիր չկար»։
«Իրավական բոլոր ընթացակարգերը կօգտագործվեն օրինականության հասնելու համար», - ասաց Երեմ Սարգսյանը։