03/05/2020 11:07
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 113-ով, կազմելով 2368. Մահվան դեպքերն ավելացել են 3-ով
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 113-ով։ Ընդհանուր թիվը հասել է 2386-ի:
Առողջացել է 1035 մարդ, այս պահին բուժվում է 1312-ը:
Ըդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 35 դեպք կա և մահվան 4 անուղղակի դեպք:
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։