04/05/2020 10:50
Մեքսիկայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակի 1,4 հազար նոր դեպք
Օրվա ընթացքում Մեքսիկայում իշխանությունները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակի 1,383 նոր դեպք, մահացել է 93 հիվանդ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես Գատելին:
«24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19- ի 1383 նոր դեպք», - ասել է փոխնախարարը:
Ներկայումս Մեքսիկայում գրանցված է COVID-19 վիրուսով վարակի 23471 դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 2 154 հիվանդ: