04/05/2020 14:00
ՀՀ-ում գործազրկությունը կավելանա 1.3 տոկոսով․ կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ․ փոխնախարար
Համավարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է, որ գործազրկությունը 1.3 տոկոսով երկրում կավելանա և 17. 7 տոկոսից կդառնա 19 տոկոս, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց սոցապ փոխնախարար Արման Ուդումյանը։
«Թվային առումով կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ երկրում», - ասաց նա։
Նրա խոսքով՝ գործազրկությունն առավել զգալի կլինի սպասարկման, հանրային սննդի ոլորտում, մասամբ կտուժի նաև շինարարարությունը։
«Այս պահին թվեր չունենք, բայց հասկանում ենք, որ նաև այն մեծ բանակը սեզոնային աշխատողների, որոնք հիմնականում ՌԴ էին գնում աշխատելու, հավանաբար մի քանի ամսից կհամալրեն մեր գործազուրկների բանակը։ Պետք է տարբեր մարդավարական ծրագրեր մշակել տարբեր շահառու խմբերի համար», - ասաց Ուդումյանն՝ ընդգծելով, որ այս պահին նախարարությունը երկու ծրագիր է մշակել, որոնք ներկայացվել են կառավարության դատին։