04/05/2020 22:06
Արցախում ականապայթյունային վիրավորումից զինծառայող է մահացել
Մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: