04/05/2020 10:56
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, մահացել է 4 պացիենտ
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 121-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2507-ի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 պացիենտ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Ապաքինվել է 1071 մարդ, այս պահին բուժվում է 1393-ը:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 39 դեպք կա և մահվան 4 անուղղակի դեպք: