04/05/2020 16:15
Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի կլինեն. Մնացականյան
Եթե որևէ մեկը կարծում է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում կարող է լինել փուլային այնպիսի տարբերակ, որով մենք կխախտենք պարտավորությունների համադրությունը, դա չաշխատող բան է, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են և վերահսկվում են: Կրկնում եմ, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն ավելի մեծ չափով է իրականացնում իր պարտավորությունները՝ չստանալով համադրելի քայլեր մյուս կողմից, խախտում է իր անվտանգային դիրքերը: Նման իրականացումն անհնար է», - ասաց նախարարը: