04/05/2020 17:54
Աբեն հաստատել է Ճապոնիայում արտակարգ դրությունը մինչև մայիսի 31-ը երկարաձգելու որոշումը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հավանություն տվել է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այդ մասին հայտնում է «Kyodo»-ն:
Ինչպես նշվել է՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է մինչև մայիսի 31-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի կառավարության խորհրդատվական հանձնաժողովը հաստատել է ձեռնարկված միջոցառումների երկարաձգման պլանը: