04/05/2020 12:23
Ամերիկյան հատուկ ծառայությունները մեղադրում են Չինաստանին կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար
ԱՄՆ պաշտոնյաները մեղադրում են Չինաստանին կորոնավիրուսի բռնկման իրական չափերի մասին տեղեկությունը թաքցնելու համար՝ բժշկական պարագաների պահուստ ստեղծելու նպատակով: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով հետախուզական փաստաթղթերին:
Զեկույցում պնդում են, որ Պեկինը հունվարի մեծ մասի համար լիովին չի տեղեկացրել ԱՀԿ-ին վարակի աստիճանի մասին:
Իշխանությունները, հերքելով արտահանման սահմանափակումները, «շփոթեցնում էին և հետաձգում իրենց առևտրի տվյալների տրամադրումը»:
Այս եզրակացությունն արվել է այն բանի հիման վրա, որ 95 տոկոս հավանականությամբ դիմակների և այլ անձնական պաշտպանիչ միջոցների ներմուծման և արտահանման չինական փոփոխությունները դուրս են եկել նորմայից: