04/05/2020 15:12
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 489-ի
COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում մեկ օրում ավելացել է 784-ով՝ հասնելով 17 489-ի, մահացել է ևս չորս մարդ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մահացել է 103 մարդ, հայտնում են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«COVID-19-ի դրական թեստով 17 489 դեպք է գրանցվել , ինչը կատարված թեստերի քանակի 8,2% է: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 211 369 թեստ:», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: