04/05/2020 14:19
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 50 հազարը
Անցած մեկ օրում Բելգիայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կազմել է 361, 80 մարդ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ կամ կասկածանքով մահացել է, հայտնում են երկրի առողջապահության նախարարության օպերատիվ շտաբից:
Այսպիսով, հիվանդների ընդհանուր թիվը երկրում 50 256 է, մահացություններինը՝ 7924 (հաշվի առնելով հաստատված և կասկածելի բոլոր դեպքերը):
Ապաքինվել է 12 378 մարդ, որից 69-ը՝ վերջին 24 ժամում: