04/05/2020 13:55
Լեհաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 14 հազարի
Լեհաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 14 հազարի, հայտնում են հանրապետության առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարության տվյալով՝ վերջին 24 ժամվա ընթացքում լաբորատոր հետազոտությունները 244 մարդու մոտ հայտնաբերել են կորոնավիրուս: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է 13937 կորոնավիրուսային վարակ:
Անցած օրվա ընթացքում 5 մարդ է մահացել կորոնավիրուսային վարակից: Համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է 683 մահվան դեպք: