04/05/2020 19:19
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան նախապատրաստվում է կարանտինի ավարտին
Այս շաբաթ Ուկրաինայի իշխանությունները կսկսեն պատրաստվել կորոնավիրուսային կարանտինից դուրս գալուն, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ վարակի տարածման հետ կապված կայուն իրավիճակը և հիվանդների կրիտիկական թվի բացակայությունը բացատրվում են ժամանակին կարանտինային միջոցառումներով:
«Բայց բիզնեսը պետք է պատրաստվի կարանտինից դուրս գալուն՝ ապրանքներ ձեռք բերելուն, ախտահանման աշխատանքներ իրականացնելուն, մարդկանց զգուշացնելուն», - մեջբերում է Զելենսկուն նրա մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 12 331-ի: