04/05/2020 16:32
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1223 նոր դեպք
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 98 հազարը, որից մոտ 6300-ը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 1223 նոր դեպք, հաշվի առնելով այդ տվյալները, ընդհանուր առմամբ վարակվել է 98 647 մարդ, ապաքինվել՝ 79 379-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, անցած օրվա ընթացքում 74 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից մահացել է 6277 մարդ: