04/05/2020 15:03
Մարտի 1-ից ի վեր՝ Հայաստան է վերադարձել մոտավորապես 63 հազար քաղաքացի. ԱԳ նախարար
Մարտի 1-ից ի վեր՝ Հայաստան է վերադարձել մոտավորապես 63 հազար քաղաքացի:
«Մենք քաջալերել ենք մեր քաղաքացիներին, որոնք ճիշտ են գնահատել իրավիճակը և արագ կերպով վերադարձել է հայրենիք», - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին վիճակագրական տվյալներ ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Արդեն մարտի կեսից, երբ Հայաստանում արտակարգ վիճակ մտցվեց, այդ շրջանից ի վեր մոտավորապես 23 հազար մարդ է վերադարձել: Սա այն դեպքում, երբ բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց օդային աշխատանքները: Մարտի 15-ից մայիսի 6-ը դեպի Հայաստան հոսքեր եղել են Մոսկվայից, Հռոմից, Վրաստանից, Քուվեյթից, Անգոլայից, Լեհաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և այլն: ՀՀ քաղաքացիները մեծամասամբ վերադարձել են անվճար չվերթներով: Առաջիկա օրերին սպասվում են տասնյակ քաղաքացիների վերադարձեր ամենատարբեր երկրներից», - նշեց Մնացականյանը: