04/05/2020 17:45
Հիմա մի շրջան է, երբ մեզ պետք է սպասել և պահպանել կայունությունն ու զինադադարի ռեժիմը. ԱԳ նախարար
Այս երկու տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ ունենք բավականին ընդարձակ աշխատանք և բավական ընդարձակ հնարավորություններ՝ խոսելու մեր դիրքորոշումների մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հիմա մի շրջան է, երբ մեզ պետք է սպասել և պահպանել կայունությունն ու զինադադարի ռեժիմը: Հիմա ես ինքս էլ անհամբեր սպասում եմ, թե երբ հնարավոր կլինի անցնել բնականոն աշխատանքի: Այդ ընթացքում մենք շատ անմիջական կապի մեջ ենք համանախագահների հետ», - ասաց նախարարը: