04/05/2020 18:12
Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կարանտինը երկարաձգել մինչև մայիսի 22-ը
Ուկրաինայի Նախարարների կաբինետը մտադիր է մինչև մայիսի 22-ը երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը, սակայն մայիսի 11-ից կվերացվեն մի շարք սահմանափակիչ միջոցներ, ասել է վարչապետ Դենիս Շմիգալը երկուշաբթի՝ կառավարության արտահերթ նիստում:
Ուկրաինայի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 12 331, որից 303-ը՝ մահացու ելքով: 1619 մարդ ապաքինվել է: