04/05/2020 17:19
Վրաստանում բացելու են Բաթումիից և Քութաիսիից մուտքերն ու ելքերը
Վրացական իշխանությունները հայտարարել են, որ մայիսի 5-ից բացելու են Բաթումիից և Քութաիսիից մուտքերն ու ելքերը: Այս մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Նրա խոսքով՝ սահմանափակումները կհանվեն արդեն երեքշաբթի:
«Որոշ սահմանափակումներ կմնան Թբիլիսիում և Ռուսթավիում», - մեջբերում է ТАСС-ը վարչապետին:
Այնուամենայնիվ, ըստ նրա, դրանք ևս կհանվեն, հավանաբար՝ այս շաբաթվա ընթացքում:
Գախարիան նշել է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով սահմանամերձ տարածքներում համաճարակաբանական իրավիճակը:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում հաստատվել է վարակի 593 դեպք, ապաքինվել է 223 մարդ, 9-ը՝ մահացել: