04/05/2020 12:49
Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման 3 դեպք է արձանագրվել․ վարակված անձինք մեկուսացված են
Հայաստանում կորոնավիրուսով կրկանի վարակվելու դեպքեր գրանցվել են, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դժբախտաբար, նման դեպքեր գրանցվել են, այդ թվում նաև՝ Հայաստանում։ Նման դեպքերը մեզ մոտ այս պահին երեքն են, նրանք գանգատ չունեն, անհանգստացնող սիմպտոմ չունեն, բայց դուրսգրումից ավելի քան երկու շաբաթ հետո վիրուս է հայտնաբերվել, նորից իզոլացրել ենք, որպեսզի այլ անձանց վարակելու հավանականությունը կանխարգելվի», - ասաց նախարարը։
Նա նկատեց, որ հիմա ակադեմիական մեծ դեբատ է ընթանում և ամեն օր թարմ տվյալներ են ստանում, թե արդյոք դա կրկանի վարակ է, թե օրգանիզմում եղել է վիրուսի ապակտիվացում, հետո նորից ակտիվացել է։