04/05/2020 13:49
Իտալիայում կարանտինի թուլացում է սկսվել. 4.5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի
Իտալիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով մտցված սահմանափակումների առաջին թուլացումն ուժի մեջ է մտել: Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 210 հազար դեպք, որից 29 հազարը՝ մահացու ելքով:
Սահմանափակումների թուլացումը վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը. այստեղ աշխատանքները կանգնեցվել էին մարտի 22-ին: Խանութները, ռեստորանները, վարսավիրանոցները, բարերը փակ կմնան:
Աշխատանքային գործունեության կվերադառնա ընդհանուր առմամբ 4.5 միլիոն մարդ, որոնք կօգտվեն հասարակական տրանսպորտից:
Մայիսի 3-ի տվյալով մեկ օրում գրանցվող վարակի նոր դեպքերի թիվը Իտալիայում կազմում է 1400: Այն համավարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է: