04/05/2020 18:00
Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ռուսաստանին և Իրանին մեղադրում են COVID-19 վերաբերյալ տվյալների վրա հաքերային հարձակման համար
Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանից և Իրանից հաքերները, իբր, գողացել են իրենց տվյալները՝ կորոնավիրուսային վարակի զարգացման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Ըստ պարբերականի՝ իրանցի և ռուս մասնագետները թիրախավորել են Մեծ Բրիտանիայի համալսարանների գիտնականներին և բժիշկներին, որոնք աշխատում են COVID-19-ի դեմ պատվաստանյութի վրա:
Միևնույն ժամանակ, Կիբերանվտանգության ազգային կենտրոնն այդ հարձակումները համարել է «ամբողջովին դատապարտելի»՝ նշելով, որ մինչ այժմ դրանցից ոչ մեկը հաջողություն չի ունեցել: