04/05/2020 19:31
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը հետաձգվել է մինչև 2022 թվականը
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը հետաձգվել է մինչև 2022 թվականը: Այս մասին հաղորդել է Լողի միջազգային ֆեդերացիայի կայքը:
Տեղափոխման մասին որոշումն ընդունվել է, քանի որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են մինչև 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Ջրային մարզաձևերի ռաջնությունը պետք է անցկացվեր 2021 թվականի հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը, այդ օրերին, սակայն, մարզական երկու խոշոր իրադարձությունների համատեղումը հնարավոր չէ:
Այսպիսով, աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի մայիսի 13-ից 29-ը՝ Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում: