04/05/2020 13:04
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 581 նոր դեպք
Ռուսաստանի 82 շրջանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 581 նոր դեպք, հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 5795 դեպք: Մահացել է 76 հիվանդ:
Այսպիսով, Ռուսաստանում ընդհանուր առմամբ COVID-19 ախտորոշվել է 145 286 մարդու մոտ, որոնցից 1356-ը մահացել է, իսկ 18.095-ը՝ ապաքինվել::