04/05/2020 13:21
Հայտնվել եմ սոցիալական աջակցության ծրագրերից մեկում․ կարող էինք գոնե բարձրաստիճան պաշտոնյաներին զտել․ պատգամավոր
Կորանվիրուսի հետևանքների մեղմման համար մարդանց աջակցության համար պետք էր ավելի թիախային աջակցություն մշակել, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
«Եթե այդպես լիներ, ես չէի հայտնվի սոցիալական ծրագրերի ցանկում՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա։ Ես հայտնվել եմ կոմունալ վարձավճարների փոխհատուցման մեջ։ Մենք կարող էինք գոնե բարձրաստիճան պաշտոնյաներին զտել, մաքրել այդ ցուցակներից, որպեսզի ավելի թիրախային աշխատեինք այն խմբերի հետ, որոնք ունեն դրա կարիքը», - ասաց նա։