04/05/2020 12:45
Երբ աստիճանաբար կնահանջի կորոնավիրուսը․ մանրամասնել է նախարարը
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ըստ կանխատեսումների՝ որքան ժամանակ կպահանջվի կորոնավիրուսի վերացման համար։
«Ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարունից հետո կամ վարակը կմարի աստիճանաբար և շատ քիչ շրջանառություն կունենա, կամ մենք կունենանք սպեցիֆիկ դեղ կամ պատվաստանյութ դրա դեմ», - ասաց նա։