04/05/2020 11:34
Վարդենիսում մուտքի ու ելքի սահմանափակումները երկարաձգվեցին
Վարդենիսում մուտքի ու ելքի սահմանափակումները երկարաձգվեցին։
Նման որոշում ընդունել են պարետատանը։
«Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան և առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել ևս մի քանի օրով, այն կպահպանվի մինչև 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։