05/05/2020 13:33
Միխայիլ Միշուստինի ինքնազգացողությունը լավ է
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը հիվանդացել է կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում: Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը:
Նրա խոսքով՝ Միշուստինը գտնվում է պետական բժշկական հաստատությունում ՝ բժիշկների հսկողության տակ:
Նա նաև ասել է, որ Միշուստինը «հեռախոսով ակտիվորեն շփվում է գործընկերների հետ»:
Ապրիլի 30-ին Միշուստինը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է COVID-19: