06/05/2020 12:18
More for Metsamor. կարևոր է հասկանալ ինչ սովորել այսօր, որ վահը հաջողակ լինես
Այսօր, երբ ամբողջ աշխարհն աշխատում և սովորում է հեռավար շատ գործառույթներ անցել են առցանց տիրույթ։ More for Metsamor նախագիծը նույնպես ժամանակավորապես անցել է առցանց ձևաչափի և առաջարկել դպրոցականներին՝ արդյունավետ օգտագործել կարանտինը և մտածել, թե ինչ է պետք սովորել այսօր՝ վահը հաջողակ լինելու համար։ Նախագծի շրջանակում անցկացվել է մասնագիտություններին մասին տեսահոլովակների մրցույթ։
Շատ մասնագիտություններ այսօր կորցնում են արդիականությունը և, փորձագետների կարծիքով, դրանց 60%-ը առաջիկա 10 տարիներին կվերանան: Էլեկտրամոբիլները, սուպեհամակարգիչերը, անօդաչու փոխադրամիջոցները, դրանք արդեն ոչ թե ապագա են, այլ՝ ժամանակակից աշխարհ: Նախադպրոցական տարիքի երեխաների 80%-ն աշխատելու են այսօր գոյություն չունեցող մասնագիտություններով։
««Ի՞նչ մասնագիտություն ընտրել» սա դպրոցականի առջև ծառացած ամենակարևոր հարցն է։ Դրանով է պայմանավորված, թե ինչ հոսքի դասարան ընտրել, որ առարկանների վրա ավելի կենտրոնանալ, ինչպիսի օլիմպիադաների և մրցույթների մասնակցել, որպեսզի այդ ամենը պիտանի լինի բուհ ընդունվելիս և ապագա մասնագիտություն ընտրելիս։ Անշուշտ, ուսումնական ծրագրի շրջանակում մենք ներառում ենք մասնագիտական կողմնորոշման թեման, սակայն հրաշալի է, որ երեխաները հնարավորություն ունեն նման ստեղծագործ ձևաչափով մտածելու մասնագիտությունն ընտրելու մասին ու մեկ անգամ ևս հասկանալու, թե ինչը կօգնի հասնել իրենց նպատակներին», - ասաց Մեծամորի №2 ավագ դպրոցի տնօրեն Մայիս Նիկողոսյան։
Մրցույթին ներկայացվել է 28 տեսանյութ։ «Հանդիսատեսի համակրանք» մարցանակը ստացել է էներգետիկի մասնագիտության մասին տեսահոլոկովակ, ինչը զարմանալի չէ Մեծամորի պարագայում։
«Ես ատոմային ոլորտի մասնագետների գերդաստանից եմ և ամեն օր տեսնում են այդ աշխատանքի արժեքը, երբ հնարավորություն ունեմ օգտվել կենաղային սարքերից, ինտերնետից, բջջային հեռախոսից։ Այդ ամենը հնարավոր չէր լինի առանց էլեկտրականության։ Ծրագրել եմ իմ կարիերան կապել ատոմային էներգետիկայի հետ և իմ ներդրումն ունենալ Հայաստանի և մեր երկրի տնտեսության զարգացման մեջ», - իր մասնագիտության ընտրությունը մեկնաբանեց Դավիթ Սևիկյանը։
«Բոլոր համաշխարհային կորպորացիաները ամեն օր ապացուցում են առաջնորդության իրենց իրավունքը և դա հնարավոր է միայն որակավորված կադրերի շնորհիվ։ Ապագա մասնագետի ձևավորումը սկսվում է հենց այս պահից՝ պետք է բացահայտել սեփական ուժեղ կողմերը և որոշել ապագա մասնագիտությունը։ Ռոսատոմն իրականացնում է բազմաթիվ նախագծեր մարդկային ներուժի զարգացման ու տարբեր ոլորտներում երիտասարդ տաղանդների աջակցության համար, մասնավորապես՝ More for Metsamor նախագիծը, որն ուղղված է Մեծամորի երեխաների համար ժամանակակից կրթական ձևաչափերի հասանելիության կազմակերպմանը։ Կարանտինից հետո նախագիծը կշարունակվի «կենդանի ձևաչափով», կլինեն նոր հանդիպումներ հետաքրքիր և ոգեշնչող խոսնակների հետ, ճանաչողական այցելություններ, էքսկուրսիաներ ու նոր հետաքրքիր միջոցառումներ», - ասաց «Ռոսատոմ» պետկորպոցիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Գորնը։