06/05/2020 10:08
Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի
Մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն է վերցրել Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը, հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։
Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի:
Հիշեցենք, որ պարետատան որոշմամբ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: