06/05/2020 10:40
Նախաճգնաժամային շրջանում մենք ունեցել ենք աղքատության ամենցածր պատմական մակարդակը ՀՀ-ում․ Փաշինյան
2019 թվականին մենք մեր մեծ տարածաշրջանում գրանցել ենք տնտեսական ամենաբարձր աճի մակարդակը 2008 թվականից ի վեր, ԱԺ-ում 2019 թվականի կառավարության ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019 թվականին տնտեսական աճի մակարդակը կազմել է 7.6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, տարածաշրջանի և եվրոպական տարածաշրջանի երկրների համար», - ասաց Փաշինյանը։
Նախաճգնաժամային շրջանում մենք ունեցել ենք աղքատության ամենցածր պատմական մակարդակը ՀՀ-ում։