06/05/2020 13:28
Էներգակիրների շուկայի փլուզման պարագայում «Գազպրոմը» պետք է այլ մոտեցում ցուցաբերի. Նիկոլ Փաշինյան
Գազի հետ կապված իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է, որովհետև ընդհանուր առմամբ այն մղումը, որ ՌԴ-ի մեր գործընկերներն ունեն՝ տնտեսապես ավելի մրցունակ դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, մեզ համար հասկանալի և ընդունելի ձգտում է, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընկերությունը պետք է պատշաճ շահույթ ունենա, որպեսզի սպասարկի ենթակառուցվածքը: Բայց այս փուլում՝ մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի պայմաններում և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Մենք կփորձենք խոսել մեր գործընկերների հետ», - ասաց վարչապետը: