06/05/2020 19:01
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19 255-ի
COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում մեկ օրում ավելացել է 905-ով՝ հասնելով 19 255-ի, մահացել է ևս չորս մարդ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մահացել է 112 մարդ, հայտնում են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«COVID-19-ի դրական թեստով 19 255 դեպք է գրանցվել, ինչը կատարված թեստերի քանակի 8,7% է: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 220 045 թեստ:», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: