06/05/2020 14:01
Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է ռեկորդային 600 դեպքով` մինչև 72 121-ի: Այս մասին են վկայում Բրազիլիայի առողջապահության նախարարության կողմից Twitter-ում տեղադրված տվյալները:
Գերատեսչության թարմացված տվյալների համաձայն՝ անցած մեկ օրում գրանցվել է վարակման 6 935 հաստատված դեպք, դրանց ընդհանուր թիվն աճել է մինչև 114 715: Ապաքինվել է 48 221 մարդ: Ինչպես նշվել են նախարարությունում, ավելի քան 1.5 հազար մահվան պատճառները, որոնք ևս կարող են կապված լինել այս վարակի հետ, դեռ չեն պարզվել: