06/05/2020 18:10
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը, որից ավելի քան 6400-ը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 1680 նոր դեպք, հաշվի առնելով այդ տվյալները, ընդհանուր առմամբ վարակվել է 101 650 մարդ, ապաքինվել՝ 81 587-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, անցած օրվա ընթացքում 78 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից մահացել է 6418 մարդ: