06/05/2020 17:51
Իրանը միջուկային գործարքի առաջնորդներին զգուշացրել է զենքի էմբարգոյին պատասխանելու մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է հղել միջուկային գործարքի անդամ երկրներին (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա), որում հայտնել է, որ Թեհրանը կպատասխանի զենքի էմբարգոյին:
«Եթե ինչ-որ պահի ցանկանան վերսկսել Իրանի դեմ զենքի էմբարգոն, ապա մենք կպատասխանենք այնպես, ինչպես գրված է իմ նամակի վերջին հատվածում, որն ուղղված է «4+1» երկրների խմբի առաջնորդներին: Նրանք պատասխանի մասին շատ լավ գիտեն», - ասել է Ռոհանին՝ իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված կառավարության նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ Իրանի արձագանքը լուրջ հետևանքներ կունենա:
Նա նաև նշել է, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրսբերումը «հիմար սխալ» էր: Այդ մասին լավ են հասկանում Վաշինգտոնում:
«Ամերիկացիները նոր են հասկանում՝ ինչ մեծ սխալ են գործել: Նրանք հետդարձի ճանապարհ չունեն», - ավելացրել է Ռոհանին՝ նշելով, որ ԱՄՆ-ի համար այլևս միջուկային գործարք գոյություն չունի: