![Քիմ Քարդաշյանին համացանցում ծաղրել են մազերի մեջ «մոռացված» մատների համար](https://www.aysor.am/news_images/565/1692709_1/f5eb25b2934db9_5eb25b2934df8.thumb.jpg)
06/05/2020 10:37
Քիմ Քարդաշյանին համացանցում ծաղրել են մազերի մեջ «մոռացված» մատների համար
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ծաղրել են համացանցում այն բանից հետո, երբ անհաջող ֆոտոշոփով նրա լուսանկարը հայտնվել է Instagram-ում::
Գրեգ Սուելսի կողմից արված անկեղծ կադրերում ռեփեր Քանյե Ուեսթի կինը ցույց է տալիս իր մարմինը՝ պիթոնի կաշի հիշեցնող շորով: Նման նկար է արվել նաև նրա մազերին: Հենց սանրվածքի մեջ էլ ուշադիր օգտատերերը նկատել են լուսանկարների խմբագրման սխալը՝ «մոռացված» մատները: