06/05/2020 16:31
Չինաստանն արձագանքել է կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն թաքցնելու մեղադրանքներին
Չինաստանում անհեթեթ և ծիծաղելի են անվանել մեղադրանքները, թե Պեկինը թաքցնում է տեղեկություններ կորոնավիրուսի բռնկման մասին: Համապատասխան հայտարարությունն արել է Ժնևում ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չեն Սյույը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել որոշակի աղմուկի, ինչ-որ անհեթեթ և ծիծաղելի հայտարարությունների վրա: Որոշ ալիքներ Չինաստանին մեղադրում էին տեղեկատվությունը թաքնվելու համար: Ոմանք նույնիսկ խոսում են Չինաստանի պատասխանատվությունը ճանաչելու մասին՝ դատական հետապնդում նախաձեռնելով», - մեջբերում է նրան ТАСС-ը:
Այդ ամենը, ընդգծել է դիվանագետը, քաղաքական դրդապատճառ ունեցող պահվածք է, որը չի նպաստի համաճարակի դեմ պայքարին: