06/05/2020 11:28
1,8 մլրդ դրամ փոխանցվել է այն մարդկանց հաշիվներին, որոնք դրա կարիքը չունեն․ Նիկոլ Փաշինյան
Կոմունալ վճարների թեման դարձել էր մի ժամանակ ներքաղաքական թիվ մեկ թեման, ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անեին։ Գիտեք, որ մենք կոմունալների հետ կապված 14 ծրագիր ենք իրականացրել, որից 5 մլրդ դրամ փոխհատուցել ենք ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները», - ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ փոխանցումից մոտ 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար։
«Այսինքն՝ 2 մլրդ դրամ նստած է այն մարդկանց հաշիվներին, ովքեր կումունալները փակել են։ Սա ունի երկու բացատրություն․ առաջինը՝ ապացուցված վիճակագարություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդներն ամենապարտաճանաչ վճարողներն են կոմունալ վճարների։ Մեր հաշվարկներով 800 մլն դրամը հենց այս սեգմենտի ժողովրդի հաշվիներին է նստել՝ որպես կանխավճար», - նշեց նա։
Միևնույն ժամանակ Փաշինյանը նկատեց, որ 1,8 մլրդ դրամ փոխանցվել է այն մարդկանց հաշիվներին, որոնք դրա կարիքը չունեն:
«Ներողություն եմ խնդրում նման հիշատակման համար, բայց, ենթադրաբար, այդ թվում մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին փոխանցվել են մոտ 20 հազար դրամ յուրաքանչյուր բաժանորդի համար։ Ուզում եմ կոչ անել այն հայրենակիցներին, որոնք չունեն այդ աջակցության կարիքը, օգնել մեզ, որպեսզի այդ 20 հազար դրամը վերահասցեագրվի», - ասաց Փաշինյանը։