06/05/2020 19:36
Թրամփը պատմել է, թե ինչու է անքնությամբ տառապում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի կարողանում քնել գիշերը, քանի որ մտածում է կորոնավիրուսից մահացած ամերիկացիների մասին, հայտնում է ABC հեռուստաալիքը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն անքնություն ունի, քանի որ անընդհատ մտածում է այդ մասին: Դիմելով կորոնավիրուսի պատճառով հարազատներին կորցրած հայրենակիցներին՝ Թրամփն ասել է, որ սիրում է նրանց և խոստացել է հաղթել կորոնավիրուսը:
«Մենք թշնամի ունենք, պետք է հաղթենք նրան», - ասել է ԱՄՆ նախագահը:
Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մոտ 71 հազար մարդ է մահացել: