06/05/2020 12:12
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 250 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 3 միլիոն 603 հազար 824 դեպք՝ մեկ օրում գրանցվել է 79 հազար 606 դեպք, զոհերի թիվը հասել է 257 հազար 227-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Մեկ օրում մահացությունների թիվն ավելացել է 5665-ով: Այս մասին հայտնում են Ջոնս Հոփկինսի համալսարանից:
Ապաքինվել է մոտ 1.2 միլիոն մարդ:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 71 070 մարդ, հայտնաբերվել է 1 204 հազար 479 վարակի դեպք, Իսպանիայում՝ 219 329 (25 613), Իտալիայում՝ 213 013 (29 315), Մեծ Բրիտանիայում`196 243 (29 501), Ֆրանսիայում` 170 687 (25 537), Գերմանիայում՝ 167 007 (6 993), Թուրքիայում `129 491 (3 520), Բրազիլիայում՝ 115 953 (7 958):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցված է կորոնավիրուս: